-
02.11.2020|
22:00
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախագահ Ռեջեփ Էրդողանին աշխարհի համար COVID-19 համավարակից առավել վտանգավոր է համարում՝ հայտնում է The National News-ը:
-
02.11.2020|
21:59
Կառավարության որոշմամբ ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման եւ կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում փոփոխություն է կատարվել՝ հայտնեցին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
-
02.11.2020|
21:58
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը կմեկնի Ռուսաստան՝: Նոյեմբերի 2-ին նա ասել է. «Մի քանի օր առաջ կայացել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումը, առաջիկա օրերին ես այցով կլինեմ Ռուսաստանում»:
-
02.11.2020|
21:57
ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին ստանձնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Իրանի շահերը ներկայացնելու խնդիրը: Այս քայլն անհրաժեշտ էր բանակցությունները միջազգային ավելի բարձր մակարդակի հասցնելու, Իրանի Իսլամական Հանրապետության համար այդ խնդրի կարևորությունն ընդգծելու համար, իրանական Hamshahri թերթին հղումով գրում է inosmi.ru-ն։
-
02.11.2020|
21:55
Այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել՝ տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
-
02.11.2020|
21:55
Ֆրանսիան պատրաստվում է արգելել «Գորշ գայլեր» թուրքական ուլտրա-ազգայնական շարժումը երկրում՝ հայտարարել է ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը:
-
02.11.2020|
21:53
Վրացական «Լելոն հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունը «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» կուսակցության հետևից հրաժարվում է նոր խորհրդարանի կազմում ընդգրկվելուց, քանի որ կարծում է, որ շաբաթ կայացած ընտրությունները կեղծված են եղել՝ հայտնել է կուսակցության ղեկավարներից մեկը:
-
02.11.2020|
21:51
Ինչպես արդեն տեղեկացվել է ՀՀ ՔԿ-ի կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանության բանակի կողմից հայտնաբերված Սիրիայի Արա
-
02.11.2020|
21:50
Լիոնում թուրքերը վանդալիզմի են ենթարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքը՝ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «France 24»-ի լրագրող Արեն Վերդիանը:
-
02.11.2020|
21:44
Իրանը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում, որտեղ մարտերը շարունակվում են խաղաղության հասնելու համար, ոչ միայն հրադադարի, այսօր հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, հայտնում է IRNA գործակալությունը: